Բոլորի կողմից ճանաչված և սիրված երգչուհի Մարինե Հակոբյանը վերջերս մեկնել է Եվրոպա ճանապարհորդության` Իտալիա, Ֆրանսիա, Մոնակո: Ճանապարհորդության ընթացքում երգչուհին այցելել է Հռոմ, եղել է պատմամշակութային վայրերում, վայելել է իտալական պաստան և պիցցան:
Երգչուհին եղել է նաև աշխարհի ամենագեղեցիկ ու շքեղ երկրներից մեկում` Մոնակոյում: Ամենատպավորիչը երգչուհու համար այն էր, որ նա հնարավորություն ունեցավ երգել աշխարհի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի` ՄոնտեԿարլոի HOTEL DE PARIS հյուրանոցի LE BAR AMERICAIN ջազ ակումբում, , որը ժամակին հյուրընկալել և հյուրընկալում է աշխարհի լավագույն ջազ կատարողների և երաժիշտների, Մարինեի հանդիսատեսի բուռն արձագանքները վկայում էին, որ երգչուհու կատարումը ևսչ էր զիջում ի որակով եվ պրոֆեսիոնալիզմով, արդյունքում նա ունեցավ մեծ արձագանքներ և առաջարկներ հետագայում համագործակցելու համար:
Հ. Գ.
Մարինեն այդ մի քանի օրվա ընթացքում հասցրել է վայելել արևածագը և լուսաբացը նշելով, որ դրանք եղել են իր կյանքի ամենագեղեցիկ լուսաբացերից մեկը:
No comments:
Post a Comment