Hoory

Thursday, 4 August 2011

Սեր և Հիասթափություն


Սեր...: Մի աննկարագրելի զգացմունք, որը հասանելի է բոլորին, որով լցվում են մեր սրտերը:
Հիասթափություն...: Մի զգացում, երբ հասկանում ես, որ քո բոլոր կատարած քայլերը` ինչ-որ նպատակի հասնելու համար, ապարդյուն էին:
Իսկ ինչ անել, երբ  այս զգացմունքն ու զգացումը գալիս են միաժամանակ, երբ սիրուն հաջորդում է խորը հիասթափությունը: Ինչպես կանխել այն: Ինչպես համակերպվել այն փաստի հետ, որ այն մարդը, ում դու սիրում ես, ում համար պատրաստ ես կյանքդ տալ, քեզ չի սիրում:   Ինչ անել, երբ կանգած նրա առջև սեր ես խոստովանում, ասում ես քո սրտում կուտակվածը, ու այդ ամենի վերջում լսում ես բացասական պատասխան, կամ մի արտահայտություն, որը ջախջախում է քեզ:


Ինչու ես սիրում,կարող ես պատասխանել.. Եթե այոուրեմն չես սիրում..Կարող ես ասել միայն սիրում եմ որովհետև,նա միակն է ում ես սիրում եմ..:Երբեմն մեր սիրելին խորը ցավ է պատճառում,մենք ներում ենք որովհետև սիրում ենք..բայց երբեմն էլ այդ ցավը այնքան խորն ու անսպասելի է լինում,որ ցանկություն չենք ունենում ներելու և կրկին սիրելուհենց սա էլ հիասթափությունն էԵրբ քո սպասելիքները արդարացված չենքո պատկերացումները ,քո ստեղծած իդեալի մասին անհետ կորում են:Հասկանում ես նա բնավ էլ այն չէ ինչ դու մտացում ես.
Ինչու ես սիրում? Կարող ես պատասխանել? Ուրեմն չես սիրում...

No comments:

Post a Comment